|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Forbes-ի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը գլխավորելու փաստը. հայտնում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ ցուցակը հրապարակվել էր հոկտեմբերին:
Պուտինը խոստովանել է, որ ցուցակում հայտնվելը իրեն մտահոգում է: «Ես, իհարկե, շնորհակալ եմ Forbes-ի փորձագետներին: Սակայն, իմ ընկալմամբ, նման ցուցակներում հայտնվելը միշտ մտահոգում է, դա որոշ հարցերում սահմանափակում է անձին, օրինակ՝ որոշումներ կայացնելիս: Այդ պատճառով ես աշխատում եմ քիչ ուշադրություն դարձնել նման բաներին»,- ասել է նա հարավկորեական KBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: