Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը համաձայն չէ այն պնդմանը, որ ռեյտինգային ցուցակներում նույն թիմի թեկնածուները պայքարելու են իրար դեմ: Նման կարծիք պատգամավորը հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։ «Ցանկացած ոլորտում մարդ պայքարի մեջ է, բայց իրար դեմ պայքարի մեջ չենք»,- նշեց նա։
Գևորգյանի խոսքով` իր ընտրատարածքում ընտրությունները միշտ եղել են արդար, իսկ ստացած քվեները միշտ հաջողվել է արդարացնել։ «Իմ ընտրատարածքում միշտ եղել են բացառապես արդար ընտրություններ։ Այս մասին փաստում են իմ բոլոր ցուցանիշները։ Դրա արդյունքում ես ստացել եմ Երևան քաղաքում առավելագույն քվեները։ Հիմա էլ բարոյական չեմ համարում, որ չարդարացնեմ ընտրողների ձայները»,- նշեց նա։
Մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված կուսակցություն է, Գևորգյանն արձագանքեց. «Հեղինակազրկված կուսակցությունը չի կարող լինել առաջատար»:
Պատգամավորն ընդգծեց, որ թեև չի ճանաչում իր բոլոր մրցակիցներին, բայց նրանց բոլորին էլ համարում է ուժեղ: «Ես պրոֆեսիոնալ սպորտսմեն եմ եղել, հետևաբար, բոլորին էլ մրցակից եմ համարում ու բոլորին էլ լուրջ եմ վերաբերվում»,- ընդգծեց նա:
Գևորգյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակում կառաջադրվի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններից: