Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրական հանրապետականները գիտեն կուսակցության արժեքը, պատիվը, նամուսը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` խոսելով ներքաղաքական այն զարգացումների մասին, երբ երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականներն ու իշխանության բարձր պաշտոնյաները պաշտոնը լքելուց հետո դառնում են ընդդիմադիր` մատնանշելով իշխանության մեջ առկա սարսափելի արատները:
«Կռիս չենք, որ նավը սուզվելուց այն լքենք, բայց նման մարդիկ շատ կան, ու իրական հանրապետականներ ևս կան: Բոլոր կուսակցություններում էլ կան նման մարդիկ, ովքեր կուսակցությանն են անդամագրվում պաշտոն ստանալու համար: Տխուր է այդ փաստը, մինչդեռ` պաշտոնը լուծ է, բեռ է, պատասխանատվություն է, որը պետք է տանել: Բայց այդ մարդկանց համար պաշտոնը հարստանալու ու վայելքի աղբյուր է: Նույն այդ պաշտոնյաներն են ղեկավարել, հիմա որ քննադատում են, իրենք իրե՞նց են քննադատում, ես չեմ հասկանում»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ Աշոտ Աղաբաբյանն այն հանրապետականներից էր, ով կարծում էր, որ քաղաքականությունը Գագիկ Ծառուկյանի տեղը չէ: «Դա նրա գործն է, թող ժողովուրդը գնահատի: Ես Գագիկ Ծառուկյանի մասին ընդամենը մի պահ եմ խոսել` տոնավաճառների խնդրով պայմանավորված, որ որսը երբ մի տեղից փախնում է մյուս տեղ, որոշները որսին տեր են կանգնում: Բայց ես վիրավորված չեմ, ես շարունակում եմ գործունեությունը, տարվա վերջում իմ գործերը կկարգավորվեն, և այն մարդիկ, ովքեր դուրս էին եկել աշխատանքից, կվերականգնվեն: Նոր ծրագրեր ունեմ, նոր աշխատատեղեր կստեղծեմ: «Հրազդան» ստադիոնում կգործի առևտրի կենտրոն»,- ասաց պատգամավորը: