կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-02 18:09
Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է 24 դեպք

Մեկ օրում բացահայտվել է 24 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 3-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 21, խարդախության 5, հարկերից խուսափելու 3, խուլիգանության 1, յուրացման եւ շորթման 2-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: