|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ԱԺ փոխնախագահի թեկնածու Միքայել Մելքումյանին` ինչպե՞ս է ստացվում, որ ընդդիմադիր թեկնածուն ստանում է 12 ձայն, ինչո՞ւ է նրանց ընդդիմադիր խմբակցությունը քվեարկել Հանրապետական կուսակցության թեկնածուի օգտին:
Մելքումյանն արձագանքեց. «Պետք է ասեմ, որ «Ծառուկյան» դաշինքը քննարկել է այս հարցը և թողել ազատ, որ ամեն մարդ իր խղճի մտոք քվեարկի: Սա մեր կուսակցության ներքին խոհանոցն է: Յուրաքանչյուրն ընտրել է իր խղճի մտոք»:
Փաշինյանն էլ ասաց. «Տարօրինակ և ցավալի է, որ ընդդիմադիր պատգամավորների խիղճը նրանց տարել է դեպի Հանրապետական: Չնայած ձեր ընդդիմադիր խմբակցությունը չի քվեարկել մեր ընդդիմադիր թեկնածուի օգտին, բայց մեր խմբակցությունը կքվեարկի ձեր թեկնածուի օգտին՝ անկախ մյուս թեկնածուների հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից»: