կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-27 09:40
Քաղաքական

Սերժ Սարգսյանը չի ցանկանում «նեղացնել» իրեն ծառայած որոշ օլիգարխների. «ՉԻ»

Սերժ Սարգսյանը չի ցանկանում «նեղացնել» իրեն ծառայած որոշ օլիգարխների. «ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով այս օրերին Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ անդադար հանդիպումների մեջ են ռեյտինգայինների պոտենցիալ թեկնածուների հետ։ Շատերն իրենք են ուզում հանդիպել այդ «մերձավորներին» նախ հասկանալու իրենց անելիքը, կամ քանի դեռ ուշ չէ փոխելու վատ կամ կասկածելի տրամադրվածությունն իրենց հանդեպ։ Օրինակ, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, այս օրերին զբաղված է ինտենսիվ հանդիպումներով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ռեյտինգայիններում ընդգրկվելու յուրայինների ցուցակ ունի, որտեղ եղած անձանց օգտին լոբբինգ է անում Սերժ Սարգսյանին։

Զուգահեռաբար, օրինակ, ՌԴ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ հանդիպում է այն «ոչ ցանկալի օլիգարխների հետ, որոնց համոզում է հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից և սեփական անձի փոխարեն ԱԺ գործուղել ներկայացուցիչ։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկանում «նեղացնել» տարիներ շարունակ իրեն ծառայած որոշ օլիգարխների ուստի՝ բացատրական աշխատանքների ծանր բեռն առայժմ դրված է Կալուգայի Սամոյի ուսերին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։