Փոխարժեքներ
16 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Փաստ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյանը առաջիկայում` հունվարյան արձակուրդներից հետո, կհայտարարի քաղաքական նոր դաշինքով գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:
«Փաստի» հավաստի տեղեկություններով` դաշինքը կֆինանսավորի Ռուսաստանի և «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Դաշինքում նրա, այսպես ասած, ներկայացուցիչը կլինի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Այժմ հավաքագրման գործընթաց է: Առանցքային դեմքերից են Վիկտոր Դալլաքյանը և Ամարասի Արթուրը: Ի դեպ, վերջինս դաշինք է մտնում հոծ խմբով, իր տղերքով, մշակույթի ոլորտի իր ընկերներով (Հրանտ Թոխատյան և այլք): Դաշինքի անվանումը դեռ քննարկվում է: Ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախկին նախարարը իր բոլոր քայլերը հիմնականում քննարկում է գլխավոր «կասիրի»` Արա Աբրահամյանի հետ:
Պատկերացնո՞ւմ եք, ՀՀԿ նախագահը որ պահին թափով «փըշտ» անի` Սեյրան Օհանյանը կզրկվի ֆինանսավորումից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: