|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել անվանի գիտնական Յուրի Օգանեսյանին, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի Յուրի Ցոլակի
Անկեղծ և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կողմից Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի նոր, 118-րդ քիմիական տարրը Ձեր անունով՝ Օգանեսոն հաստատելու կապակցությամբ:
Ձեր ֆունդամենտալ հետազոտությունները և մշակումներն ընդլայնեցին գիտելիքի սահմանները, էական ներդրում ունեցան գիտական մտքի առաջատար բնագավառների զարգացման մեջ, լայն ճանաչում ստացան աշխարհում և նշանավոր ազդեցություն ունեցան մի շարք ուղղությունների զարգացման վրա: Դուք իրավամբ դասվում եք ականավոր գիտնականների շարքում, որոնց վաստակներն արժանացել են ամենաբարձր միջազգային ճանաչմանը:
Ձեր գիտական նվաճումներով հպարտանում են Ձեր հարազատներն ու մերձավորները, Ձեր աշակերտները և Ձեր կողմից հիմնված գիտական դպրոցի հետևորդները, մեր երկիրը և ողջ հայ ժողովուրդը: Դուք Ձեր օրինակով ոգևորում եք բազմաթիվ գիտնականների ամբողջ աշխարհում և, իհարկե, Հայաստանում»: