|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով` երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո չհնչեցվեց նոր վարչապետի անունը, որովհետև Սահմանադրությունը նախատեսում է, որ երկրի նախագահը պետք է հանդիպի քաղաքական ուժերի հետ, նրանց հետ անցկացնի քաղաքական կոնսուլտացիներ, որից հետո նոր հրապարակվի նոր վարչապետի մասին:
Yerkir.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ այդ կոնսուլտացիաները դեռևս չեն ավարտվել: Ըստ նրա` ՀՀԿ ԳՄ նիստում ամենաէական հարցը քաղաքական կոնսուլտացիների վերաբերյալ հարցն է եղել, նաև Սահմանադրության հետ կապված հայեցակարգի քննարկման հարցը: «Իմ կարծիքով` բավականին կառուցողական քննարկումներ են եղել քաղաքական ուժերի և նախագահի միջև»,- ասաց Սահակյանը:
Մեր այն հարցին` քննարկվե՞լ է վարչապետի թեկնածուների հարց, նա պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել:
Չնայած Գալուստ Սահակյանի նման հայտարարությանը, որ նախագահի հետ քաղաքական կոնսուլտացիաները դեռ չեն ավարտվել, հարկ է հիշեցնել, որ Սերժ Սարգսյանն արդեն հանդիպել է ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը հրաժարվել են այդ հանդիպումներից:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե հնարավոր է քաղաքական կոնսուլտացիաները կրկնվեն: