|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին:
Քաղաքացի Աննա Մ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին ինքը «Արարատբանկի» բանկոմատից կանխիկացրել է գումար, սակայն մոռացել է վերցնել քարտը:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը, հիշյալ բանկի շրջակայքում ծառայություն իրականացնելու ժամանակ լսել է բանկոմատի ազդանշանը, վերցրել է Աննա Մ.-ի քարտը և 2016 թվականի նոյեմբերի 14-ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ինտերնետային դրամական համակարգերից մեկով վերջինիս հաշվից փոխանցման միջոցով հափշտակել է խոշոր չափերի գումար:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: