|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի գավաթը նվաճելուց հետո խոսել է իր զգացողությունների մասին:
«Շնորհակալություն թիմակիցներիս, նրանց շնորհիվ եմ կարողանում այսքան գոլեր խփել: Շատ երջանիկ եմ, որ եզրափակիչում նույնպես գոլ խփեցի: Բոլորն անընդհատ ասում էին, որ եզրափակիչում գոլ եմ խփելու: «Սելտա»-ի հետ անցկացրած պատասխան խաղից հետո ես ամեն օր երազում էի եզրափակիչում գոլ խփելու մասին: Շատ բան չկա ասելու, պարզապես պետք է վայելել այս պահը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Այաքս»-ին: «Մանկունյացիների» կազմում երկրորդ գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: