կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-25 15:47
Քաղաքական

Հլը ու չստուգեիք, վերջ ի վերջո, աշխատավարձ եք ստանում. Հրանտ Բագրատյանը՝ Արտակ Շաբոյանին

Հլը ու չստուգեիք, վերջ ի վերջո, աշխատավարձ եք ստանում. Հրանտ Բագրատյանը՝ Արտակ Շաբոյանին

Այսօր ԱԺ նիստում, երբ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացնում էր ՏՄՊՊՀ 2015թ. ծրագիրը, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց նրան, թե 2013, 2014, 2015թթ. ընթացքում ինչպե՞ս է փոխվել մրցակցային դաշտը, որո՞նք են այդ դաշտի գնահատման որակական ու քանակական չափանիշները, կա՞ արդյոք չափման ինդեքս:

 

Արտակ Շաբոյանը նշեց, որ այս մի քանի տարիների ընթացքում բոլոր այն խնդիրները, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, լուծում են ստացել, և որ որևէ տնտեսվարող չի կարող ասել, որ որևէ հարցով դիմել է հանձնաժողովին, բայց կառույցը հետևողական չի եղել: Ինչ վերաբերում է ցուցանիշներին, նա նշեց, որ կան վիճակագրական տվյալներ, և կա երեք ցուցանիշ կամ ինդեքս, որոնց համաձայն` մրցակցային դաշտում կա առաջընթաց:

 

Հրանտ Բագրատյանը առարկեց` ասելով, որ գլոբալ մրցունակության ինդեքսով Հայաստանը հետընթաց է արձանագրել, այլ ոչ թե առաջընթաց, տնտեսվարողներն ավելի քիչ են հարկ վճարում: «Հասկանալի է, որ գնում, ստուգում եք, հլը ու չստուգեիք, վերջ ի վերջո, աշխատավարձ եք ստանում»,- ասաց պատգամավորը: