Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարցրեց, թե ո՞ւր է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչո՞ւ չի ներկայացել բյուջեի քննարկմանը: «Ինչի՞, նախարարը չէ՞ր կարողանում գրաֆիկն այնպես կազմակերպել, որ այստեղ լիներ: Սա առնվազն վերաբերմունքի հարց է»,- ասաց նա, ապա ԱԳՆ-ի բյուջեի նախագծից մեջբերումներ արեց` «ամրապնդմանը, շարունակմանը, ընդլայնմանը, զարգացմանը, կարգավորմանը» և այլն: «Նման` ոչինչ չասող ծրագիր ոչ մի տեղ չկա: Ձեր այս ծրագրերի արդյունքում է, որ Հայաստանում ներդրում չկա: Մեր եվրոպական կառույցներն ի՞նչ են արել, որ 10 անգամ ներդրումներն իջել են, ԱԳՆ-ն անելիք ունի՞, թե՞ չէ: Ի՞նչ եք անում, որ Հայաստանը գրավիչ դառնա. Իրանը ռազմական ու տնտեսական ծրագրեր ավելի շատ կազմում է Ադրբեջանի հետ, քան մեզ հետ»,- մտահոգություն հայտնեց Մանուկյանը:
«Զարմանում եմ, որ այդ հարցերը պարբերաբար բարձրացնում են»,- արձագանքեց Կարեն Նազարյանը:
«Դե թող գա, որ պարբերաբար չլինեն»,- հակադարձեց Արամ Մանուկյանը:
«Նախարարի այցելությունները, գիտեք, որ բավական թափանցիկ են, անմիջապես տեղեկացվում է: Նախարարն այս պահին Գերմանիայում է՝ պաշտոնական այցելությամբ»,- ասաց Նազարյանը: