կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 18:40
Աշխարհ

Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ երկրում գնաճի ավելացում չի սպասվում

Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ երկրում գնաճի ավելացում չի սպասվում

Թուրքիայի իշխանությունները չեն ակնկալում, որ գնաճը կարճաժամկետ հեռանկարում կբարձրանա, երկուշաբթի ասել է ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին։

«Տեսանելի ապագայում գնաճի աճ չենք ակնկալում, եւ երկարաժամկետ հեռանկարում եւս այդպիսի միտում չենք սպասում»,- նախարարի խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։

Նեբաթին հիշեցրել է, որ գլոբալ բացասական միջավայրի համատեքստում մարտին Թուրքիայում գնաճը 61.1 տոկոս է կազմել: «Դեկտեմբերից սկսած մեր ձեռնարկած միջոցները թույլ են տվել կայունություն ապահովել ֆինանսական շուկաներում եւ վերահսկել արժութային տատանումները։ Կարճ ժամկետներում մենք առաջին հերթին ամսական գնաճի հետ կապված իրավիճակի նորմալացում ենք ակնկալում։ Մենք ակնկալում ենք, որ հումքի գների նորմալացումը, փոխարժեքի կայունությունը եւ մեր կողմից ձեռնարկվող լրացուցիչ միջոցառումները գնաճի էական նվազման կհանգեցնեն»,- ասել է Ֆինանսների նախարարության ղեկավարը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցած շաբաթվա վերջին ասել էր, որ իր վարչակազմն աշծատում է գնաճի նվազեցման ուղղությամբ եւ կոնկրետ արդյունքներ է ակնկալում գործադրված ջանքերից արդեն մայիսին։ Պաշտոնական տվյալներով՝ մարտին հանրապետությունում գնաճը գերազանցել էր 61 տոկոսը, անկախ փորձագետները նշում են, որ այն հաղթահարել է 100 տոկոսի նշագիծը։ Ապրիլի 28-ին Թուրքիայի Կենտրոնական բանկը 2022 թվականի վերջի համար այս ցուցանիշի 23.2 տոկոս կանխատեսումը փոխարինել էր 42.8 տոկոսով: