Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի տան մոտ ընթացող ակցիային: Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ կուսակցության տեղական կառույցները տարբեր նախաձեռնությունների ընթացքում հայտնել են, որ ցանկանում են Գագիկ Ծառուկայնի վերադարձը: «Հիմա իրենց մտադրությունները չեն թաքցրել, այլ որոշել են արտահայտել: Սա ոչ միայն ԲՀԿ տեղական կառույցների ցանկությունն է, այլ նաև կուսակցության բազմաթիվ համակիրների», -ասաց պատգամավորը:
Մելքումյանի խոսքով` այս ակցիան հատուկ չի քննարկվել կուակցությունում: «Դա կառույցների ցանկությունն է, տեղական կառույցներն իրենց նախաձեռնությամբ իրականացնում են, բայց մենք տեղյակ ենք եղել, որ նման մտադրություն կա»,- նշեց նա:
Մելքումյանը նաև ասաց, որ իրենց մարզային այցերի ժամանակ պարզ է դարձել, որ շատ մարդիկ տեղյակ չեն Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին: «Երբ որ մենք գնում ենք մարզեր, մարդիկ կան մարզերում, որոնք տեղյակ չեն, որ ԲՀԿ-ից դուրս է եկել, բերում են, պատգամավորներին նամակ են տալիս, խնդրում փոխանցել Ծառուկյանին: Սա նաև այդ մարդկանց ցանկությունն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին` կվերադառնա՞ Ծառուկյանը, թե՞ ոչ, Մելքումյանը նշեց, որ չի ցանկանում «եթե»-ներով խոսել: «Երբ վերադառնա, նոր կքննարկենք»,- եզրափակեց նա: