|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն հայտնել ենք, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդ փոփոխության՝ ընտրություններից հետո իշխանությունները պարտավորվում են հրապարակել ընտրացուցակները:
Փոփոխություններին ընդդիմությունը դեմ չէ, սակայն, որոշակի վերապահումներ ունի: Ըստ այդ փոփոխության՝ այն քաղաքացիները, ովքեր կրկնաքվեարկության մասին տեղեկությունները կհայտնեն իրավապահներին և կպարզվի, որ նրանց հաղորդումը սուտ է եղել, քրեական պատասխանատվության կենթարկվեն: Քրեական պատասխանատվություն սահմանելու փաստը մտահոգություն է առաջացրել ընդդիմության մոտ, և նրանք քիչ առաջ տվյալ դրույթը փոփոխելու շուրջ քննարկումներ են սկսել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե տվյալ դրույթում որոշակի լրացումներ կատարելու վերաբերյալ մի քանի առաջարկություն է ներկայացվել, որոնք յուրաքանչյուր խմբակցություն պետք է քննարկի իր ներսում և հետո նոր դիրքորոշում հայտնի: Բաղդասարյանի խոսքով՝ օրվա ընթացքում հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում կհայտարարվի:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե դեռևս չի հաջողվել միասնական հայտարարի գալ: Գրեթե նույն տեսակետն արտահայտեց նաև ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, սակայն, կարևորեց նմանատիպ քննարակումները: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ, պատասխանելով հարցին, թե հարցի շուրջ հաջողվե՞լ է համաձայնության գալ արձագանքեց՝ կարծես թե: