Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում շարունակվում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բյուջեով նախատեսված որոշ նախարարությունների ծախսերը: Նրա խոսքով՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նախատեսում է 16 բյուջետային նախագծերի իրականացում: Նախարարությանը կտրամադրվի 3 մլրդ 22 մլն դրամ:
«Այստեղ որոշակի աճ կա 2017-ի համեմատությամբ` 430 մլն-ի չափով»,- ասաց փոխնախարարը, ապա հավելեց, որ նախարարության առանձնահատկությամբ է պայմանավորված այդ ավելացումը:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը կտրվի 81.7 մլրդ դրամ հատկացում: «Այս ոլորտում հիմնական ծրագրերը ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից: Ընդամենը երեք ծրագիր է, որոնք իրականացվում են ներքին ռեսուրսների հաշվին»,- տեղեկացրեց Ջանջուղազյանը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտի նախարարությանը 2018 թվականի բյուջեի նախագծով կհատկացվի 52.6 մլրդ դրամ: «Այստեղ ևս արտաքին աջակցության ծախսերի բաժինը մեծ նշանակություն ունի, ներքին ծախսերից ընդամենը 17 մլրդ դրամ է նախատեսվում»,- ասաց փոխնախարարը, ապա շեշտեց, որ հիմնական միջոցները տրամադրվելու են տրանսպորտի և ճանապարհների ծախսերին: