|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22։45-ին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի «Ազգային» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2018 թ․ առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Լեհաստան կմեկնեն հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ Երևան-Վարշավա չարտերային ուղերթով։ Մեր թիմը կհանգրվանի «Մարիոթ Վարշավա Հոթել» հյուրանոցում։ Հոկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 19։30-ին (տեղական ժամանակով՝ 17։30), Վարշավայի «Ազգային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի մամուլի ասուլիսը։ Հոկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին (տեղական ժամանակով՝ 18։00-ին), Վարշավայի «Ազգային» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար։
Yerkir.am-ը Վարշավայից կլուսաբանի Լեհաստան-Հայաստան հանդիպումը: