Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգությամբ հայ շուրջ 30 գործարարներ տարբեր երկներից եկել էին Հայաստան՝ մասնակցելու «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումին»: Ֆորումի մեկնարկն այսօր էր և կշարունակվի մինչև հուլիսի 22-ը: Ֆորումի կազմակերպիչները տեղեկցրեցին, որ ծրագիրը բաղկացած է երկու հատվածից՝ համաժողովից և զբոսաշրջային այց Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր: ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, ԱՄԷ-ից, Ուկրաիանայից ու Լատվիայից եկած հայ երիտասարդ գործարաների հետ ֆորումին մասնակցում էին նաև 40 երիտասարդ գործարարներ` ՀՀ-ից և 20-ը՝ Արցախից: Կազմակերպիչները նշեցին, որ այս ամենի նպատակն է գործարարներին ուղղորդել` միմյանց հետ գտնելու արդյունավետ համագործակցության եզրեր: Ֆորումին ներկա էր նաև փոխվարչապետ Վաչե Գաբիելյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը:
Վաչե Գաբիելյանն իր խոսքում նշեց` հատկանշանակ է, որ սա երիտասարդների նախաձեռնությունն է: «Կարևոր է այն հանգամանքը, որ այլ երկրներում, մասնակցելով բիզնես ծրագրերի, կապը չեն մոռանում հայրենիքի հետ Սփյուռքի մեր գործարարները: Երիտասարդության մեջ նման ձգտումը խիստ ոգևորիչ է և հույս ունեմ, որ Հայաստանում նրանք կգտնեն ինքնադրսևորվելու հնարավորություններ և կտեղծեն գործարար կապեր, որը կլինի հարատև ու կայուն»,-ասաց նա:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հայ գործարարներին ողջունեց հայրենսիրական կոչով. «Բարով եք եկել հայրենիք»: Նա մեջբերեց Սոֆի Լորենի խոսքերից երիտարասդրության մասին. «Երիտասարները նման են շատրվանի, որից հորդում է միտքը, տաղանդը և ստեղծագործությունը: Կարծում եմ` դուք լեցուն եք մտքով, տաղանդով և ստեղծագործելու շնորհքով»: Շարունակելով հայտնի մարդականց ցիտել, Հակոբյանը մեջբերեց Չարենցի՝ հայերի համար թևավոր խոսք դարձած խոսքը, որ մեր ուժը մեր միասնականության մեջ է. «Դե ուրեմն իմացեք՝ մենք կանք, կլինենք ու դեռ շատանանք»:
Նշենք նաև, որ ֆորումը տեղի կունենա ամեն տարի: