Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց առևտրի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Թուրքական Cumhuriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան այս զեկույցում հայտնվել է «ամոթալի ցուցակում». տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Էրդողան Թոփրաքը թեմայի առնչությամբ նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) իր կառավարման 14 տարիների ընթացքում Թուրքիան վերածել է «մարմնավաճառության և մարդկանց առևտրի կենտրոնի»:
Թոփրաքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարության զեկույցում Թուրքիայի վերաբերյալ, մասնավորապես, հետևյալն է արձանագրվել.
- Մարմնավաճառության, մարդկանց առևտրի և անմարդկային պայմաններում մարդկանց հարկադիր աշխատանքի համար Թուրքիան հանդիսանում է և որպես նպատակակետ և որպես տարանցիկ երկիր, իսկ որոշ դեպքերում՝ նաև որպես ելակետային երկիր:
- Թուրքական ոստիկանությունը հարկ եղածի պես չի հետևում մարդկանց առևտրին, չի վերահսկում ենթակառույցները: Մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն միջոցառումներ անգամ այս երկրում չեն կատարվում:
- Վերջին մեկ տարում շուրջ 1 միլիոն սիրիացի և 100.000 իրաքցի փախստական է տեղափոխվել Թուրքիա: Հազարավոր փախստական երեխաներ փողոցներում ողորմություն են խնդրում, իսկ մեծահասակները արհեստանոցներում ու դաշտերում հարկադրաբար աշխատում են ստրուկների պես. նրանք անչափ ցածր աշխատավարձով, անմարդկային պայմաններում կատարում են շատ ծանր աշխատանքներ:
- Սիրիացի և այլ օտարազգի կանայք ու աղջիկներ իսլամիստական խմբավորումների կողմից վաճառվում են հասարակաց տներին, գումար վաստակելու նպատակով բառերում, դիսկոներում, տներում հարկադրաբար մարմնավաճառությամբ են զբաղվում:
- ԱԶԿ-ն 2009թ. հետո չի թարմացրել ու զարգացրել մարդկանց առևտրի դեմ պայքարի իր գործողությունների պլանը: Այդ պատճառով էլ մարդկանց շահագործումներն ու առևտուրը ավելի են հեշտանում և տարածվում: