Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Օրակարգը ներառել է «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագծի մասին հարցը և այլ հարցեր: Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Կենսաբանական անվտանգության ապահովման ռազմավարության» նախագիծը, որը զեկուցել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
իմնավորելով վերոնշյալ ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը՝ նախարարն ընդգծել է, որ այն բխում է կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող գործունեության պատշաճ համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, քաղաքական առաջնահերթությունների և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև միջազգայնորեն սահմանված անվտանգության պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության իրականացման ու կենսաբանական սպառնալիքների հակազդմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման հրամայականից:
ազմավարության հիմնական նպատակն է՝ կատարելագործել և ամրապնդել կենսաբանական անվտանգության ապահովման համակարգը՝ ներքին և արտաքին վտանգներին, սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև մարդու, բնակչության, շրջակա միջավայրի էկոհամակարգի վրա կենսաբանական սպառնալիքների ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար: