Փոխարժեքներ
29 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ, Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Հայաստանը աստիճանաբար վերածվում է Ռուսաստանի գուբերնիայի` չօգտագործելով իր դիվանագիտական այլընտրանքները՝ Իրանի հետ սերտ համագործակցություն հաստատելու հհնարավորությունը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՕՊ համաձայնագիրը վավերացնում են, ինչը բխում է Հայաստանի շահերից: Նրա համոզմամբ՝ կա բացահայտ ճշմարտություն, որ Հայաստանի նման երկրները պետք է դաշնակցեն այն երկրների հետ, որոնք տարածաշրջանում բանակ ունեն:
«Մենք պետք է դաշնակցենք Ռուսաստանի հետ, մեր միջև դաշնակցային հարաբերությունները ռազմավարական են, դաշնակցային ու երկարաժամկետ: Ռուսաստանի ու Թուրքիայի շահերն ինչքան էլ համընկնեն, երկարաժամկետ կտրվածքով նրանք հակառակորդներ են»,- ասաց Շարմազանովը:
Արձագանքելով Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչինչ չի տվել, նա ասաց. «ՀԱՊԿ-ը մեզ շատ բան է տվել, ՀԱՊԿ մտել ենք` մեր պետական շահերից ելնելով, և այս համաձայնագրով սպառազինությունը ստանում ենք` նաև ՀԱՊԿ-ից ելնելով: Որևէ պետություն, որևէ ռազմաքաղաքական բլոկ այն պայմաններով, որով տրամադրում է Ռուսաստանը սպառազինություն, Հայաստանին չի տալիս: ՀԱՊԿ-ին անդամակցումը այընտրանք չունի»: