Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այս օրերին իր ընտանիքի հետ գտնվում է Ստեփանակերտում: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երեկ` գիշերը, և հիմա Ստեփանակերտում հանգիստ է, քաղաքը շարունակում է ապրել իր առօրյա կյանքով, նաև հանգիստ է եղել առաջնագծում:
Հարցին, թե ի՞նչ է մտածում հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու մասին (Սերժ Սարգսյանն էր գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել, որ Հայաստանը դեմ չէ խաղաղապահներին, սակայն հակամարտության ամբողջական կարգավորումից հետո), Թևան Պողոսյանը պատասխանեց. «Լավագույն խաղաղապահն այս տարածաշրջանում ԼՂՀ ՊԲ-ն է, որը մինչև հիմա ապացուցել է, որ 1994-ից ի վեր ինքն է միակ ուժը, որը կարողանում է պարտադրել խաղաղություն: Այս երեք-չորս օրվա ադրբեջանական ավանտյուրայի դեպքերը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ միակ ուժը, որը կարող է և ունակ է խաղաղություն ապահովել տարածաշրջանում, դա ԼՂՀ Պաշտպանության բանակն է»:
Պատգամավորը չի ընդունում այն մոտեցումը, թե խաղաղապահների նպատակն է թույլ չտալ ապակայունացում, սակայն պետք է նաև հասկանալ, որ խաղաղապահներ տեղակայելը ահավոր բարդ համակարգ է` ի՞նչ մանդատով են գալիս, որտեղի՞ց են գալիս, ինչպե՞ս են գալիս, ի՞նչ խնդիրներ կարող են լուծել, և դա, ըստ էության, երկար բանակցային գործընթաց է իրենից ներկայացնում:
«Խաղաղապահներ տեղակայելու բանակցություններն էլ կարող են ձգձգվել, որովհետև տարբեր երկրների շահերն այստեղ կարող են չհամընկնել ու ավելի շատ կրակ լցնել կոնֆլիկտի վրա: Մինչդեռ Ղարաբաղի բանակն իր առջև դրված խնդիրը լուծում է: Այնպես որ` առանց հայոց բանակի խաղաղություն չի լինի»,- ասաց պատգամավորը: