կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 14:18
Քաղաքական

Քաղաքական խնդիր է. Մելքումյան

Քաղաքական խնդիր է. Մելքումյան

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի բնորոշմամբ՝ բյուջեի կատարողականի հաշվետվությունը չպետք է ներկայացնի ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, որ Ջանջուղազյանը պարզապես որակական գնահատականներ չի տալիս:

«Բյուջեի ցուցանիշներն ամենատխուրն են, քանի որ 2009 թվականից հետո այնպիսի բան չի եղել, որ 26 տոկոս կրճատվի ներկրումը, 4 տոկոսով կրճատվի արտահանումը, 500 միլիոն դոլարով կրճատվեն տրանսֆերտները և այլն, բոլոր հնարավոր ցուցանիշներով մենք կրճատումներ ունենք: Ձեր նախատեսած 4.1 տնտեսական աճը կատարվել է ընդամենը 3 տոկոսով, բայց այս ամենի արդյունքում, միևնույն է, ասում եք, որ մենք բյուջեն լրիվ ծախսել ենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չկան այն հարցերի պատասխանները, թե այս ամենի հետևանքով մեր երկրում ի՞նչ է կատարվել, և հարցական է մնում` կրճատվե՞լ է աղքատության մակարդակը, թե՞ ոչ, գործազրկության մակարդակը նվազե՞լ է, աշխատավարձերը բարձրացե՞լ են, թե՞ ոչ:

Մելքումյանի խոսքով՝ երկնիշ տնտեսական աճ ունեցող գյուղատնտեսությունը չդարձավ լոկոմոտիվ` տնտեսությունը քաշելու համար: Նա նշեց, որ, ունենալով երկնիշ տնտեսական աճ, միևնույն է, դրական հուն չի լինում, գյուղացին չի ուրախանում:

«Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ մենք չենք կարողանում պարզ և վստահելի խաղի կանոններ մշակել, իսկ դա քաղաքական խնդիր է»,- շարունակեց պատգամավորը:

Մելքումյանի խոսքով՝ մի քանի փոխնախարարներ և չաշխատող մեքենաներ կրճատելով` հարց չի լուծվում: