կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 20:33
Քաղաքական

Քաղաքական մեծամասնությունը պետք է իր մեջ քաջություն գտնի հայտարարելու, որ իրենք պարտվել են. Մ. Մելքումյան

Քաղաքական մեծամասնությունը պետք է իր մեջ քաջություն գտնի հայտարարելու, որ իրենք պարտվել են. Մ. Մելքումյան

Քաղաքական մեծամասնությունը պետք է իր մեջ քաջություն գտնի հայտարարելու, որ իրենք պարտվել են եւ հեռանա: Սա է Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծման միակ ճանապարհը: Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ այն պատգամավորները, ովքեր դեռ շարունակում են մնալ իշխող «Իմ քայլը» դաշինքում եւ չեն լքում այն, շարունակում են կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրում տիրող իրավիճակի եւ կայացված որոշումների համար: «Թող իրենց խորհրդարանական խմբակցության շրջանակներում քննարկեն եւ որոշեն իրենց դուրս գալու հարցը, քանի որ նրանք բավարար քաջություն չեն ունեցել եւ չունեն դա անել խորհրդարանի ամբիոնից:

Նրանք պետք է հեռանան, որպեսզի հետագայում Նիկոլ Փաշինյանի հետ չկիսեն այն դավաճանությունը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Եթե նրանք մնան, նշանակում է կիսում են նրա դիրքորոշումը: Բայց նրանք հեռանալու են, քանի որ փողոցների ճնշումը շարունակում է աճել: Նրանք հաստատ հեռանալու են, բայց դրանից հետո մենք իրավունք չենք ունենա մեզ համար նոր կուռքեր ստեղծել: Դա բացառվում է»,- ընդգծեց խորհրդարանականը: