|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր: Նախարարը հետաքրքրվեց բոլոր տուժածների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ։ Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր:
Բժիշկների տեղեկացմամբ` տուժածների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Բոլոր ծանր հիվանդների վերաբերյալ զեկուցվում է ՀՀ առողջապահության նախարարին: Վիրավորների բուժման մանրամասները քննարկելու և հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով պարբերաբար հրավիրվում են բժշկական կոնսիլիումներ:
Հիվանդների բուժօգնությունը կազմակերպվել է վերջին սերնդի սարքավորումներով: Նրանք ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարարագաներով: