կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 14:00
Հասարակություն

17-ամյա երիտասարդ է դանակահարվել

17-ամյա երիտասարդ է դանակահարվել

Մայիսի 16-ին, ժամը 16.03-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆուչիկի փողոցից, «ձեռքերի, որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1999 թ. ծնված Հ. Մ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Հ. Մ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.15-ին, բաժին է ներկայացել 1998 թ. ծնված Արսեն Մ.-ն և հայտնել, որ Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակների մոտ, վիճաբանության ժամանակ, Հ. Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը: 

Արսեն Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: