կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-16 12:04
Հասարակություն

Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ 18-ամյա տղա է դանակահարվել

Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ 18-ամյա տղա է դանակահարվել

Սեպտեմբերի 14-ի գիշերը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա տղա` մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով: Էրեբունի-Երևան տոնակատարությունից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ տղան վնասվածքներ է ստացել:

Տղան մշակույթի պետական քոլեջի ուսանող է: Yerkir.am-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը նշեց, որ տղան առաջին կուրսում է սովորում, այսինքն` նոր-նոր է ընդունվել քոլեջ:

«Գիշերը խոսել եմ ծնողների հետ, հանդիպել, հիմա էլ պատրաստվում եմ հիվանդանոց գնալ: Ծնողներն ասում են, որ տղան գյուղից եկել է Երևան` Էրեբունի-Երևանին մասնակցելու, և դեպքն էլ տեղի է ունեցել այդ օրը: Տղան վոկալ մասնագիտությունում է սովորում, դաստիարակված տղա է, պատրաստվում է ծառայության մեկնել: Ես առիթ եմ ունեցել նաև ծնողներին ճանաչել` հրաշալի ընտանիք է, հայրն էլ զինվորական է»,- ասաց Կիրակոսյանը:

«Աստղիկ» ԲԿ-ից էլ Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ տղան նախ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, իսկ երեկ արդեն` վիրաբուժական բաժանմունք: Տղայի վիճակը բժիշկները գնահատում են լավ,` հնարավոր է` նա այսօր դուրս գրվի հիվանդանոցից: