|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Փետրվարի 18-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի հետին մասի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ժիրայր Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Ժիրայր Հ.-ն բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է Մալաթիայի տարածքում` ապակու վրա ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ Ժիրայր Հ.-ն վնասվածքը ստացել է փետրվարի 18-ին, ժամը 02.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Ժորժ Մ.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով: Բացատրական աշխատանքների շնորհիվ` Ժորժ Մ.-ն փետրվարի 21-ին, ժամը 17.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: