|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երեկ Երևանի թիվ 195 դպրոցի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ աշակերտների միջև, որն ավարտվել է դանակահարությամբ:
ՀՀ ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ երեկ` ժամը 19:20-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ սուր-ծակող գործիքից ստացած վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2000-ին ծնված Բ. Ն-ն և 2001-ին ծնված Վ. Ս-ն, ովքեր ի վիճակի չեն եղել բացատրություն տալ: Պարզվել է, որ նրանց վնասվածքներ է պատճառել 195 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ս. Ա.-ն, ով ոստիկանության իրականացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության բաժին:
Yerkir.am-ի տեղեկություններով` վնասվածքներ ստացածներից` 15-ամյա Բենիկն այժմ գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում:
Մանրամասները` քիչ անց: