|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-26-ը ընկած ժամանակահատվածում կլինի Ադրբեջանում՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի» 7-րդ գլոբալ ֆորումին:
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածությունն ու տարածաշրջանային այլ թեմաներ»,- գրել է Aksam թերթը:
Բացի այդ՝ Էրդողանն ու Իլհամ Ալիևը կքննարկեն Տրանսանատոլիական գազատարի (TANAP) նախագծի հետ կապված հարցեր, ինչպես նաև մի շարք էներգետիկ խնդիրներ:
Էրդողանը Ադրբեջանից կմեկնի Խորվաթիա, որտեղ ապրիլի 26-27-ը մայրաքաղաք Զագրեբում կմասնակցի թուրք և խորվաթ գործարարների ֆորումին: