|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արդեն հայտնել էինք, որ մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 (33 արկ) և 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետներ:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը մարտի 26-ին հաջորդող երկու օրերի ընթացքում ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի հրետանային միջոցների օգտագործումից:
Մարտի 27-ին և 28-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հիմնականում հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն