|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Yerkir.am-ի հետ զրույցում այսօր ուշագրավ հայտարարություն արեց` վստահեցրեց, թե կուսակցությունում ամեն ինչ նորմալ է, նորմալ են նաև Աբրահամ Մանուկյանի հետ հարաբերությունները:
«Աբրահամ Մանուկյանի հետ մեր վատ հարաբերությունների մասին մամուլի որոշ ներկայացուցիչներ հատուկ են գրում, նման բան չկա, կուսակցությունում ամեն ինչ կարգին է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե, փաստորեն, մամուլի ներկայացուցիչները հատուկ են անում, Զոհրաբյանը պատասխանեց. «Այո, իհարկե»:
Ի դեպ, Զոհրաբյանը չցանկացավ այլևս խոսել իրենց կուսակցության մասին, և չհասցրեցինք հիշեցնել նրան, որ ինքն էլ է անձամբ ամենատարբեր առիթներով ակնարկել իր ու Աբրահամ Մանուկյանի վատ հարաբերությունների, հարցազրույցներում մշտապես ակնարկել է կուսակցությունում առկա «խառնակչի» մասին, անգամ խոսվում էր Աբրահամ Մանուկյանին կուսակցությունից հեռացնելու մասին: