|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը փետրվարի 25-ին հանդիպել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այդ մասին հայտնում է ԵՏՀ-ի կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի ընթացիկ զարգացման, երրորդ երկրներին հետ տնտեսական հարաբերությունների խորացման հարցեր, ինչպես նաև, համաշխարհային շուկաներում առկա իրողություններով պայմանավորված, ԵՏՄ անդամ երկրերի համագործակցության ընդհանուր ռազմավարությանն առնչվող հիմնահարցեր:
Նազարբաևն ընդգծել է, որ ճգնաժամերը ժամանակավոր երևույթներ են, մինչդեռ ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր ներուժը` մնայուն:
Սարգսյանը հայտնել է, որ ԵՏՄ կոլեգիային հանձնարարվել է ուսումնասիրել Ղազախստանի նախագահի` անդամ երկրների ղեկավարներին հղված ուղերձը: Իսկ դրանում առկա առաջարկների իրականացման համար կազմվել է համապատասխան ծրագիր:
Մանրամասները՝ ԵՏՀ-ի կայքում