կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-16 09:41
Քաղաքական

Թուրքիան բողոքել է Զոհրաբյանից. «ՀԺ»

Թուրքիան բողոքել է Զոհրաբյանից. «ՀԺ»

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրոյի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված:

Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին: Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ու ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեսպանն օրերս այդ հարցով զրույց են ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հետ:
ԵԽԽՎ մեր աղբյուրները հայտնում են, որ Ագրամունդը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողով, եւ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Այս պահին քննարկվում է Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու հարցը:

Մարգար Եսայանը, հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «կողմ» էր քվեարկել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին, որից հետո հենց դահլիճում նրան էր մոտեցել Նաիրա Զոհրաբյանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: