|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վերջերս ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամներից Ռաֆիկ Հուսեյնովը հայաստանյան պատվիրակության անդամներից Նաիրա Զոհրաբյանի մասին թունդ վիրավորական խոսքերով է հանդես եկել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինքը չի՞ փորձելու, արդյոք, պատասխան պահանջել ադրբեջանցի պատվիրակից, Ն. Զոհրաբյանն ասաց. «Եթե ես նրան լուրջ վերաբերվեի, բնականաբար, անպայման քայլեր կձեռնարկեի: Ես, իհարկե, փորձեցի միջանցքում հանդիպել նրան` նրա լուտանքներին արձագանք տալու համար: Բայց ամեն անգամ, երբ նա իմ դիմաց էր դուրս գալիս, ինչ-որ դուռ էր ման գալիս` փախչելու համար: Երեւի վախենում էր վարակվել «հայկական նացիոնալիզմի թույնով»: