Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ արտահերթ նստաշրջանին մանդատները գրպաններում մասնակցեցին նաեւ Երեւանի թիվ 1 եւ Գյումրու թիվ 35 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում հաղթած ՀՀԿ-ական պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը եւ Արման Սահակյանը: Երկուսն էլ ողջ արտահերթ նստաշրջանի ընթացքում չփայլեցին իրենց ակտիվությամբ, ավելի` բավական պասիվ էին, լրագրողների հետ էլ խուսափում էին շփվել: Ինչպես կասեր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` դեռ կհարմարվեն ու կսովորեն լրագրողների հետ շփվել:
Yerkir.am-ն, այդուհանդերձ, Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսված զրույցի հաջորդ օրը փորձեց երեւույթի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԱԺ նորեկներից: Ապարդյուն: Ռոբերտ Սարգսյանը, ով, ի դեպ, ԱԺ-ում դեռ առավել հայտնի է իբրեւ Տարոն Մարարյանի աներձագ, խուսափեց Yerkir.am-ի հետ առհասարակ զրուցել. լսելով հարցը` նախ հայտարարեց, որ գաղտնալսված ձայնագրությունը չի լսել, հետո էլ, երբ հայտարարեցինք, որ բովանդակային մասը չի հետաքրքրում, խոսքը երեւույթը գնահատելու մասին է, ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց. «Չեմ կարող ասել»:
«Պրն Սարգսյան, չե՞ք կարող ասել` նորմա՞լ, թե՞ աննորմալ երեւույթ է սա»: «Այո, չեմ կարող ասել»,- հայտարարեց պատգամավորն ու արագ մտավ ՀՀԿ խմբակցություն` չմոռանալով հետեւից փակել դուռը:
ՀՀԿ-ական մյուս նորեկ պատգամավորը փախչելու տեղ չուներ. ՀՀԿ խմբակցությունից հեռու էր, երբ «բերման ենթարկեցինք»:
Արման Սահակյանը գոնե հայտարարեց, որ երեւույթը վատն է, բայց երբ հերթը հասավ նրան, որ կասկածներ կան, թե դա իշխանությունների ձեռքի գործն է, սկսեց կմկմալ: Սկզբում ասաց, թե չի կարծում, հետո էլ, հավանաբար մտքում հիշելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջին խորհուրդները, վստահ հայտարարեց, որ համոզված է` իշխանությունները նման քայլի չէին կարող գնալ: