Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ-ում բանավեճ ծավալվեց ԵԽԽՎ-ում ԼՂ կարգավորման թեմայով աղմկահարույց նիստի վերաբերյալ:
Նախ` ՀԱԿ խմակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննադատեց հայկական պատվիրակությանը` ասելով, որ ԵԽԽՎ-ում լավ չեն աշխատել, և առաջարկեց ԱԺ նախագահին` այդ աշխատանքները վերլուծելու համար ԱԺ լսումներ հրավիրել:
Սամվել Ֆարմանյանն էլ հակադարձեց` ասելով, որ միակ խմբակցությունը, որը կողմ է քվեարկել հակահայ զեկույցներին, այն խմբակցություն է, որում, որպես ՀՀ ներկայացուցիչ, ընդգրկված է հենց Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հրանտ Բագրատյանը, նշեց, որ սխալ է, երբ պատգամավորները բանավիճում են, թե ով ինչպես է աշխատել ԵԽԽՎ-ում:
«Առաջին ու վերջին անգամ լինի, որ այստեղ քննարկենք, թե որ խմբակցությունը ԵԽԽՎ-ում ոնց է քվեարկել: Այո, երբ մենք աշխատել ենք, չենք հարցրել, թե տվյալ պատգամավորը որ կուսակցությունից է: Մենք փող չունենք, որ այդ կուսակցության անդամավճարը փոխանցենք: Առաջին ու վերջին անգամ լինի, որ ստեղ ռազբորկա ենք անում: Ես կխնդրեի, որ երբեք այստեղ այս հարցը էլ չքննարկվի, թե ԵԽԽՎ-ի որ կուսակցությունը ոնց քվեարկեց, մանավանդ, որ տված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ի պատասխան, շնորհակալություն հայտնեց բոլոր պատգամավորներին, որոնք աշխատել են ու նպաստել, որ այդ երկու հակահայ զեկույցներից մեկը չընդունվի ԵԽԽՎ-ի կողմից: Միաժամանակ, նա հորդորեց զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց, որովհետև դա Հայաստանին օգուտ չի տա: «Հին հայկական բարի ավանդույթ է, որ կռվից հետո սկսում են սրեր ճոճել, բայց դրանից պետք է ձեռնպահ մնանք ու աշխատենք ավելի արդյունավետ»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: