Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակացական հարցեր, Սահմանադրական բարեփոխումներից բխող նոր ԸՕ-ի առնչությամբ ՀՀԿ տեսակետները, արտաքին կարեւորագույն հարցեր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Լրագրողները Շարմազանովից հարցրին` արդյոք նիստում քննարկել են կոալիցիա ձեւավորելու եւ նոր նշանակումների հարց:
«Մամուլը բաշխում է, ազատում է նշանակում է, մեկին բերում է, մյուսին տանում է: Դա մամուլի խնդիրն է: Չեմ պատրաստվում մեկնաբանել մամուլի այդ հրապարակումները, դրանք բազմաժանր են, բազմատեսակ: Դռները չենք փակում, համագործակցության կողմնակից ենք, սակայն համագործակցությունը պետք է լինի ծրագրային, գաղափարական: ՀՅԴ մեր գործընկերների հետ քննարկվում է համագործակցության ձեւաչափը: Այս պահին որեւէ բան հստակեցված չէ:Միգուցե հաջորդ նիստի ընթացքում կամ դրանից հետո նոր զարգացումների մասին կխոսեմ, այս պահին վերջնական որևէ բան հստակեցված չէ, կապրենք կտեսնենք»,- հայտարարեց Շարմազանովը:
Նա նշեց, որ ԳՄ նիստում պաշտոնների բաշխում, կոալիցիայի մասին քննարկում տեղի չի ունեցել: «ՀՀԿ Գործադիր մարմինը վերջնականապես չի քննարկել` ում հետ պետք է գնանք համագործակցության, ինչ ձեւաչափով, կլինի կոալիցիա, թե չի լինի»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: