կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 15:24
Քաղաքական

Վարկ ենք ստանում, բայց ոչ ոք չգիտի` առա՞ջ ենք գնում, թե՞ ոչ. ՀՀԿ-ական

Վարկ ենք ստանում, բայց ոչ ոք չգիտի`  առա՞ջ ենք գնում, թե՞ ոչ. ՀՀԿ-ական

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված` «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին, թե ինչո՞ւ է վարկային համաձայնագրով 350 հազար դոլար հատկացվում խորհրդատվության համար: Արմեն Հարությունյանը պատասխանեց, որ դա պարտադիր պահանջ է` ծրագիրը կարող է իրականացվել միայն խորհրդատվության ու ուսուցողական դասընթացներից հետո միայն:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պագամավոր Համլետ Հարությունյանը նույնպես հարց ուներ: Նրան դուր չէր գալիս փաստը, որ կառավարության ներկայացուցիչների պրոֆեսիոնալ պատրաստվածությունն ավելի բարձր է, այսինքն` պատգամավորների հետ ուժերի հարաբերակցությունը նրանց օգտին է:

 

«Ինչ հարց տալիս ենք, նրանք, կարծես, այդ հարցի պատասխանը նախապես ունեն ու մեզ` ոչ պրոֆեսիոնալներիս, կարող են համոզել ցանկացած հարցում: Ոչ ոք չիմացավ, թե ինչ-որ տեղ ինչ-որ արդյունավետ բան իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Հիմա ասում ա` ենթակառուցվածք, ի՞նչ է հասկանում էստեղ նստած որևէ մեկը, ես, օրինակ, պատկերացում չունեմ: Անընդհատ՝ «ենթակառուցվածքի բարելավում, ենթակառուցվածքի բարելավում», մենք չենք կարողանում համարժեք խորամուխ լինել ու դեբատների մեջ մտնել նախարարության ներկայացուցիչների հետ: Ախպե'ր, բա անընդհատ վարկ ենք ստանում, բայց ոչ ոք չգիտի, գոնե մի չորս քայլ առաջ ենք գնում, թե` ոչ: Ես եղել եմ մի քանի գյուղերում, ես այնտեղ ենթակառուցվածք չտեսա: Ասում են՝ հալա սարքում են: Ավելի լավ չի՞ այդ գումարները ուղղել կոնկրետ գյուղապետարանին, որ նա ծախսի: Գյուղատնտեսությունը հորի նման է, ինչքան լցնում ենք, այնքան լցվում ա»,- դժգոհեց Համլետ Հարությունյանը: