|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով երեկ ձերբակալվել է «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը: Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 29-ին մահացել էր հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև նրա նորածին դուստրը: