կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-21 14:25
Առանց Կատեգորիա

Գեղարքունիքում կորոնավիրուս վաղուց կա, ուղղակի թեստ չեն արել. վարակակիր բժշկուհի. Armlur.am

Գեղարքունիքում կորոնավիրուս վաղուց կա, ուղղակի թեստ չեն արել. վարակակիր բժշկուհի. Armlur.am

Armlur.am-ը հարցազրույց է վերցրել Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհուց, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Yerkir.am-ը ներկայացնում է զրույցն ամբողջությամբ.

«ArmLur.am-ը զրուցել է Վարդենիսի պոլիկլինիկայի բժշկուհու հետ, ում մոտ պաշտոնական տեղեկությամբ, հայտնաբերվել է կորոնավիրուս։ Տեղեկություններ էին շրջանառվում, թե նա վարակվել է Էջմիածնում կրոնական հավաքի մասնակցելու ժամանակ։

«Ես Վարդենիսից ընդհանրապես չեմ բացակայել, կողքի Լուսակունք գյուղում իմ ամբուլատորիայի չափորոշիչներն էին մնացել, անգամ ժամանակ չեմ ունեցել գնամ դրանք վերցնեմ՝ որ աշխատեմ։ Առավոտից երեկոյան պոլիկլինիկա, հազիվ հասնում էի տուն, որ հանգստանայի, այնքան շատ հիվանդներ էին գալիս», – նշեց նա։

Հարցին՝ ի վերջո վարակը Ձեզ մոտ որտեղից է եղել, նա նշեց․ «Բժիշկներն առաջին գծում են, իհարկե հիվանդներից է եղել։ Հիմա շատ-շատ մարդիկ են հայտնաբերվում հիվանդ, նոր են թեստավորում, եթե շուտ արված լիներ, կհայտնաբերվեր։ Այն ժամանակ  շրջաբերականը չէր  եղել։ Ես ինչպես կարող էի հիվանդ աշխատանքի գնալ, մենք ամեն օր ջերմաչափում էինք իրականացնում։ Ես ոչ մի հիվանդություն չեմ ունեցել, չգիտեմ՝ ինչու են այդպիսի լուրեր տարածում», – հավելեց նա։

Դիտարկմանը, որ դա պաշտոնական տեղեկություն է, բժշկուհին նկատեց․ «Գիտեք՝ ինչու է այդպես եղել։ Ես հազիվ հասա նրան, որ ինձ թեստավորեն։ Ես հիվանդացա, տանը հիվանդ պառկած եմ եղել, ջերմությունս բարձրացել է, և թեստավորել են։ Ուրաթ օրը պոլիկլինիկայում իմ ջերմությունը բարձրացավ, շաբաթ-կիրակի ջերմություն չեմ ունեցել։ Երկուշաբթի օրը առավոտյան արթնացա, բարձր ջերմություն ունեի։ Երեքշաբթի արդեն համոզում էի, որ թեստավորեին, բայց ասում էին՝ Գեղարքունիքում չկա կորոնավիրուս։ Ես խնդրեցի տնօրենին, որ թեատավորեն», – հավելեց նա։

Բժշկուհին նկատեց, որ իր մոտ շատ արագ է զարգացել թոքաբորբը՝ երկու կողմից։ «Չորեքշաբթի թեստը հանձնել եմ, հինգշաբթի առավոտյան ասեցին բացասական է , բայց երեկոյան զանգահարեցին, ասեցին՝ դրական է եւ բերեցին Նորք ինֆեկցիոն հիվանդանոց։ Իմ քույրն էլ է թեստավորվել, նրա մոտ բացասական է։ Ես հիմա ինձ լավ եմ զգում, ջերմություն չունեմ և անհանգստացած եմ մյուս բոլոր մարդկանց համար», – եզրափակեց նա»։