|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրա հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով հունվարի 22-ին ձերբակալված, սակայն դատարանի որոշմամբ ազատ արձակված` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին yerkir.am-ին հայտնեց բժշկուհու պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Ըստ նրա` այս ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ քննչական գործողություն չի անցկացվել:
Նշենք նաև, որ նախաքննական մարմինը Շուշանիկ Բախշյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակել՝ պարզելու` նա առողջական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել էր քննիչին` ազատ արձակել ձերբակալված Շուշանիկ Բախշյանին, ինչից հետո նրան շտապօգնության բրիգադով տեղափոխել էին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Հունվարի 26-ին Շուշանիկ Բախշյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: