Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես մեկնեցի ռազմի դաշտ հոկտեմբերի 17-ին, սակայն դիմում էի ներկայացրել ՊՆ սեպտեմբերի 27-ին և երեք շաբաթ հետո ինձ պատասխան եկավ, որ՝ մասնագետի կարիք չկա՝ ներյրովիրաբույժի, այսինքն մարդու, ով կարող է օգնություն ցուցաբերել գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքներով մեր տղաներին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը։
«Երբ ես ստացա պատասխանը, կապ հաստատեցի համապատասխան հիվանդանոցի ղեկավարության հետ, և ինձ ասացին՝ ինչպե՞ս չկա մասնագետի կարիք, կա մասնագետի կարիք։ Եվ, իհարկե, կազմակերպչական մի քանի միջոցառում իրականացնելուց հետո մեկնեցի այնտեղ և մնացի մինչև հանցավոր փաստաթղթի ստորագրումը»,-ասաց Մարինա Խաչատրյանը։
Այն, ինչ տեսել է պատերազմի դաշտում, ոգևորիչ էր՝ մեր ազգի միասնականության առումով։
«Եվ ես վստահաբար ասում եմ, որ, այո՛, մեր հայրենիքը վաճառվել է, վաճառել են մեր հաղթանակը, վաճառել են մեր տղաների թափած արյունը, ինչը որևէ մեկին չպետք է ներվի»,-ասաց նա։
Մարինա Խաչատրյանը պատմեց, որ երբ հիվանդանոցում վիրավորներին բուժելիս է եղել, եկել են լավ հագած՝ զրահաբաճկոններով, կասկաներով, բուշլատներով ինչ-որ մարդիկ և վստահեցրել, որ թուրքն արդեն Շուշին վերցրել է, և արդեն պետք է փախչել, որովհետև Ստեփանակերտն էլ են վերցնում։
«Մարդիկ էին, ովքեր, պարզ երևում էր, որ անգամ պատերազմին չեն մասնակցել, ուղղակի եկել են մանիպուլյատիվ գործողություն կատարելու և թիկունքում մեզ վախեցնելու»,-ասաց նա։
Այնինչ տղաները, ովքեր հենց պատերազմի դաշտում վիրավորվում էին և նրանց բերում էին, պատմում էին, որ Շուշին մեր ձեռքում է, մենք պաշտպանում ենք։
«Ա՛յ, Վազգեն Սարգսյանի արձանի մոտով մտան՝ բոլորին ոչնչացրել ենք, շատ ամուր ենք, ընդամենը մի քանի հոգի շենքերի նկուղներում թաքնված են, դրանց էլ հեսա կվերացնենք»,-պատմեց բժշկուհին։
Եվ երբ նա լսել է լուրը, որ ստորագրվել է փաստաթուղթ, որը որևէ հայրենասեր մարդու, հայ ազգի ներկայացուցչի ուղեղում չէր կարող տեղավորվել, բոլորը ապշած վիճակում են եղել և բոլորը հասկացել են, թե ինչ է տեղի ունենում։
Մանրամասն՝ տեսանյութում․