|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն Հայաստանում է` գործով. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրյալ դիրիժոր է` դեռ 2014-ի սեպտեմբեր ամսից:
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերին թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով լուծարվել էր գլխավոր դիրիժորի հաստիքը: Պաշտոնական պարզաբանումն այսպիսին էր` դիրիժորի հաստիքը կրճատվել է, քանի որ թատրոնն ունի գեղարվեստական ղեկավար:
Այժմ արդեն նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանն էլ նշել էր, որ աթոռի համար կռիվ չի տալու, իր համար կարևորը հաստիքի վերականգնում է, իսկ թե ո՞վ կլինի այդ հաստիքում, երկրորդական է:
Այս օրերին թատրոնում կրքերը համեմատաբար հանդարտվել են: Ինչպես լինում է միշտ` սկզբում աղմկում ենք, հետո` հարմարվում: Թե ինչպե՞ս է թատրոնը գոյատևելու առանց գլխավոր դիրիժորի, պարզ չէ, քանի որ դեռ պարզ չէ նաև Գեղամ Գրիգորյանի առաջարկած նոր` թատրոնի զարգացման ծրագիրը:
Օպերայի թատրոնից, սակայն, խոստանում են առաջիկայում /հավանաբար, հենց հունվարի 20-ին, քանի որ 1933-ի այս օրն առաջին ներկայացումը` Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան բեմադրվեց/ մամլո ասուլիսով հանդես գալ: