Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․
«2018 թվականին Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ այսուհետ կառավարությունը աշխատելու է հայկական արտադրության համակարգիչներով (https://fb.watch/wzWPvEx3aj/), նաև հորդորեց պետական մարմիններին գնել բացառապես հայկական արտադրության համակարգիչներ, որին ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք բերեց թվով 2420 դյուրակիր համակարգիչները, որոնք բաշխվեցին բուժհաստատություններին։
Եվ ահա ԱՆ նախարարի տեղակալը Արարատի մարզում հանդիպման ժամանակ բուժաշխատողներին հայտարարում է, որ հայկական արտադրության համակարգիչները զիբիլ են և պետք է դեն նետել և նոր համակարգիչներ ձեռք բերել։
Հիմա մտածում եմ
1․ Վարչապետին 2018թ-ին ով համոզեց, որ հայկական արտադրության համակարգիչները լավ ե՞ն:
2․ Հպարտ քաղաքացու հարկերի հաշվին քանի զիբիլ համակարգիչ գնվե՞ց:
3․Այդ համակարգիչներով էլեկտրոնային դեղատոմսեր ոնց են գրվելու՞:
4․ Ինչու դրա մասին չխոսվեց, երբ ասվում էր, որ համակարգը տեխնիկապես պատրաստ չի էլեկտրոնային դեղատոմսերի ներդրմանը։
Մի խոսքով շատ հարցեր ու 0 պատասխան․․․․․․․»: