|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հյուսիսային Իրաքում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունը խախտում է արաբական հանրապետության ինքնիշխանությունը և «բարիդրացիության սկզբունքը»։ Այս մասին ապրիլի 18-ին հայտնել է Alsumaria հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս Սահաֆին։
«Իրաքի կառավարությունը կտրականապես մերժում և խստորեն դատապարտում է թուրքական զորքերի կողմից Հյուսիսային Իրաքի Մաթինա, Ալ Զաբ, Ավաշին և Բասյան շրջաններում ATAK ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով ռմբակոծություններ իրականացնելու ռազմական գործողությունները»,- ասել է նա:
Բաղդադի հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ Անկարայի գործողությունները «միջազգային դաշնագրերին և օրենքներին հակասող գործողություն են»։ Թուրքիային կոչ է արվում Իրաքի տարածքը չվերածել «ցանկացած հարեւան երկրի վնաս պատճառելու համար» կամ «արտաքին ուժերի կողմից հակամարտությունների ու հաշիվներ մաքրելու պլացդարմի»:
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի գիշերը Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում, որի նպատակը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարն է։