|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պենտագոնը սկսել Է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման ծրագրի նախապատրաստումը. հայտնում է NBC հեռուստաալիքը՝ Պենտագոնի ներկայացուցիչներին հղումով:
Ծրագիրը նախագծման փուլում է և իրականացվում է որպես «նախազգուշական միջոց»՝ այն պարագայում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարություն անի Աֆղանստանից զորքերի լիամասշտաբ դուրսբերման մասին, ինչպես դա պատահեց Սիրիայից զորակազմի դուրսբերման դեպքում:
Սպիտակ տնից զորքերն Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերելու մասին հրաման դեռ չի ստացվել: Ավելի վաղ New York Times-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է կրճատել ռազմական ներկայությունն Աֆղանստանում և այնտեղից դուրս Է բերել երկու հազար զինծառայողների՝ չնայած «Թալիբան»-ի հետ համաձայնագրի բացակայությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հանրավոր է կրճատի Աֆղանստանում ռազմական ներկայությունը մինչեւ 8,6 հազար մարդ՝ չխոչընդոտելով «Ալ Քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողությանը: