|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիան միշտ նշանակություն է տվել Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այդ մասին ուրբաթ Բաքվի ADA համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է երկրում այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն. հայտնում է Тrend-ը:
Նրա խոսքերով` Թուրքիայի և Ռուսաստանի միջև չկա և չի լինի որևէ խնդիր: Դավութօղլուն կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ներկայիս ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով` նշելով, որ թող ոչ ոք Թուրքիայից փոփոխություններ չսպասի ռուսական օդանավի հետ կապված միջադեպի հարցում:
Դավութօղլուն նաև նշել է, որ ՌԴ-ի մեղադրանքներն այն մասին, որ Թուրքիան թիկունքից հարված է հասցրել, անհիմն են: «Թուրքիան նույնպես կարող է պնդել, որ ՌԴ-ն, խախտելով Թուրքիայի սահմանը, հարված է հասցրել Անկարայի սրտին»,- ասել է Թուրքիայի վարչապետը: