Փարիզում տեղի ունեցած հարձակումներից հետո Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Անմեղ քաղաքացիներին ահաբեկելը անպատիվ գործ է: Այս հարձակումն արվել է ոչ միայն Փարիզի կամ դրա ժողովրդի, այլև համայն մարդկության և մեր համատեղ բոլոր արժեքների դեմ»:
Փարիզում ահաբեկչություններից հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նաև զանգահարել է Ֆրանսուա Օլանդին և այդ կապակցությամբ ցավակցություն հայտնել:
Ըստ Nydailynews-ը՝ զրույցի ընթացքում նախագահները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը: Օբաման նշել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի Ֆրանսիայի և աշխարհի ժողովուրդների հետ միասին ահաբեկիչներին կանգնեցնեն արդարադատության առջև: